Արցախի ՊԲ-ն չի կազմալուծվելու․ անցում է արվում պրոֆեսիոնալ բանակի․ Վահրամ Պողոսյան

Զուգահեռաբար բանակի վերակազմավորման գործընթացներ են ընթանում նաև Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հրապարակել է նոր անուններ

«Քայլեր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու և կրճատելու հարցը»,- նշել է Պողոսյանը:

Նշենք, որ վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե որոշում է կայացվել լուծարել Արցախի ՊԲ-ն։

Ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նույնպես անդրադարձել էր շրջանառվող լուրերին և տեղեկացրել, որ «Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց սահմանների պաշտպանության նպատակով»:

Թե ինչ ստորաբաժանումների մասին է խոսքը, Բալասանյանը չի մանրամասնել։

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ զուգահեռաբար բանակի վերակազմավորման գործընթացներ են ընթանում են նաև ՀՀ ՊՆ-ում:

Որևէ զինծառայող ո՛չ այս, ո՛չ նախորդող օրերին չի գերեվարվել. ՊԲ–ն հայտարարություն է տարածել