Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ղազախստան

ՀՀ վարչապետը երկու միջոցառման է մասնակցելու և երկկողմ հանդիպումներ է անցկացնելու Ալմաթիում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սուսաննա Սաֆարյանին

Հաղորդագրության համաձայն` Փաշինյանը Ղազախստան կմեկնի այսօր` փետրվարի 4-ին, Հայաստան կվերադառնա վաղը։

Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին:

Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Փաշինյանը հայտարարեց, որ 2021-ի տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով