Խորհրդարանը հաստատեց բուռն քննադատության առարկա դարձած նախագծերը

Մինչ նախագծերի քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան իշխանություններին ուղղված քննադատական ելույթներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովն այսօր` փետրվարի 3-ին հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ դարձած` ՀՀ կառավարության հեղինակած օրենսդրական 2 նախաձեռնությունները:

Պատերազմում հաշմանդամություն ստացած քաղաքացիները կորցնում են աշխատանքը

Դրանցից առաջինը` «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, հաստատվեց 99 կողմ, 8 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։

Իսկ «Դատական օրենսգրքում» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը` 83 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։

Մինչ նախագծերի քվեարկությունն ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան իշխանություններին ուղղված քննադատական ելույթներով։