ՌԱԴԻՈ

«Սկսելու եմ կոնսուլտացիաներ». Մարուքյանը մտադիր չէ հետ կանգնել իր գաղափարից

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին` խմբակցության նախագծի հետագա ճակատագրին։
Sputnik
«Սկսելու եմ կոնսուլտացիաներ». Մարուքյանը մտադիր չէ հետ կանգնել իր գաղափարից

Քանի որ ՀՀԿ–ն և «Իմ քայլն» այս փուլում դեմ են արտահայտվել արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն աշխատում է օրենքի նախագծի վրա, որպեսզի հանձնաժողովը ստեղծվի օրենքի ուժով։

Սերժ Սարգսյանը պատասխանել է Էդմոն Մարուքյանին

«Ես ասել եմ, որ սկսելու եմ կոնսուլտացիաներ այն ուժերի հետ, որոնք չեն բացառում գոնե ստեղծումը, որ օրենքով ստեղծենք այդ մարմինը։ Օրինակ` ՀՅԴ–ն նույնպես առաջարկում է օրենքով ստեղծել այն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։ 

Մարուքյանի կարծիքով` եթե հանձնաժողովը ստեղծվի օրենքի ուժով` ավելի անկախ կլինի, քան եթե ստեղծվի կառավարության որոշմամբ։ Նա ընդգծեց, որ իր առաջարկածը պարիտետային հանձնաժողով է. գործող իշխանությունը դրա մեջ մեծամասնություն չի կազմում, հետևաբար,  ճնշումներ չի կարող գործադրել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի առաջարկով` հանձնաժողովը կարող է լինել որոշակի ժամկետով գործող, օրինակ` մեկ կամ երկու տարով։ 

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը գրավոր պատասխան է ուղարկել Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին` մերժելով փաստահավաք խմբում ընդգրկվելու  առաջարկը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող վարչակազմի շարունակվող պաշտոնավարման պարագայում ՀՀԿ–ն անհնար է համարում նշված խնդիրների ամբողջական լուծման հնարավորությունը և Մարուքյանի առաջարկած մեխանիզմի արդյունավետությունը։

Քաղաքական ուժը գտնում է, որ արցախյան վերջին պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննության հարցին` իր ինստիտուցիոնալ լուծումներով, «պատեհ է անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունից հետո։

Ովքեր են դեմ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորմանը