ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik.Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Ադրբեջանը դեռևս չի կարողացել էլեկտրաէներգիա ապահովել Շուշիում։
«Ադրբեջանը մինչև հիմա չի կարողանում հոսանք քաշել Շուշիում։ Իսկ ամբողջ Արցախում, որի էլեկտրահամակարգը պատերազմից հետո ավերվել է, այժմ 24 ժամ հոսանք է ապահովվում», – ասաց Առաքելյանը։
Նախարարը վստահեցրեց, որ Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածներում ամբողջությամբ վերականգնվել է գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը։
Մեսրոպյանը տեղեկացրեց նաև, որ այժմ Արցախում մոտ 1000 բնակարան է վերականգնվում։ Երկրորդ փուլում նախատեսվում է ավարտին հասցնել մի շարք կիսակառույց շենքերի շինարարությունը։
Ավելի վաղ նա նշել էր, որ Արցախում բոլոր սոցիալական խնդիրները լուծված են։