ՌԴ ԱԻՆ-ը Լաչինի միջանցքում օգնություն է ցուցաբերել գրեթե 100 վարորդի

Վթարափրկարարական տեխնիկայի օգնությամբ Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները ձյան տակից տարհանել են տեղի բնակիչների տրանսպորտային միջոցներն ու քարշակելով տեղափոխել հարևան գյուղեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Մարդասիրական առաքելության շրջանակում Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները Լեռնային Ղարաբաղում շարունակում են պարեկություն իրականացնել Լաչինի լեռնանցքում: Ընդհանուր առմամբ, ամբողջ ընթացքում կատարվել է շուրջ 40 այց ճանապարհային իրավիճակը վերահսկելու նպատակով։ Օգնություն է ցուցաբերվել գրեթե 100 դեպքերում։

ՌԴ խաղաղապահները շարունակում են ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը

Գերատեսչության օպերատիվ խմբերը տրանսպորտային միջանցքում հերթապահություն են իրականացնում՝ հնարավոր վթարներին և պատահարներին արագ արձագանքելու համար: Այսպես, օրերս Սիսիան և Գորիս բնակավայրերի միջև անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով օգնության կարիք է ունեցել 15 վարորդ։ Վթարափրկարարական տեխնիկայի օգնությամբ Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները ձյան տակից տարհանել են տեղի բնակիչների տրանսպորտային միջոցներն ու քարշակելով տեղափոխել հարևան գյուղեր:

Ռուսաստանի ԱԻՆ բժիշկները տեղի բնակչության խորհրդատվական-ախտորոշիչ ընդունելություն են վարում։ Այս պահի դրությամբ բժշկական օգնություն է ցուցաբերվել ավելի քան 300 դեպքերում, որոնցից 200-ը՝ թերապևտիկ և 100-ը՝ վիրաբուժական պրոֆիլի:

Տեղացիները հիմնականում դիմում են մրսածության և սիրտ-անոթային հիվանդությունների, բեկորային վնասվածքների հետևանքների հետ կապված գանգատներով:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Գորիսի ճանապարհին բուք է, իսկ Լարսը փակ է. ռուսական կողմում մոտ 500 բեռնատար է կուտակվել

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են