Ռուսական «Ազիմուտը» սկսում է Մինվոդի–Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները

Թռիչներն իրականացվելու են ամենշաբաթյա պարբերականությամբ։ Թռիչքը Միներալնիե Վոդիից նախատեսված է 11։30-ին, ժամանումը Երևան`12։40–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Ռուսաստանյան «Ազիմուտ» ավիաընկերությունը փետրվարի 16-ից կսկսի չվերթեր իրականացնել Միներալնիե Վոդիից դեպի Երևան: Այդ մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:

Մոսկվա–Երևան ուղղությամբ շաբաթական 4 չվերթ կիրականացվի

««Azimut» ավիաընկերությունը շարունակում է զարգացնել «Միներալնիե Վոդի» օդանավակայանի երթուղային ցանցը: 2021 թվականի փետրվարի 16-ից ավիափոխադրողը կսկսի չվերթեր իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թռիչքներն իրականացվելու են ամեն շաբաթ: Մեկնումը Միներալնիե Վոդիից նախատեսվում է առավոտյան 11։30-ին, վայրէջքը Երևանում` 12։40-ին: Երևանից մեկնումը նախանշված է տեղական ժամանակով 13.40-ին, վայրէջքը «Միներալնիե Վոդի» օդանավակայանում` 14։50-ին:

Հիշեցնենք` Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր` փետրվարի 3-ին, փաստաթուղթ է ստորագրել փետրվարի 15-ից Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը վերսկսելու մասին:

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը