ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է հրաժարվել երեխաների և դեռահասների առողջության «Արաբկիր» բժշկական կենտրոնի իր բաժնեմասից` այն վաճառքի հանելով։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա` փետրվարի 4-ի նիստի օրակարգում։
Նախագծից պարզ է դառնում, որ կենտրոնի կանոնադրական կապիտալը կազմում է 2 763 576 304 ՀՀ դրամ է, իսկ պետության բաժնեմասը կազմում է 5,6 % մեկ բաժնետոմսի շուրջ 200 մլն դրամ անվանական արժեքով։
Կառավարությունը հայտնում է, որ բուժհիմնարկի սեփականատերերը պատրաստակամություն են հայտնել գնելու պետության պատկանող բաժնեմասը 283 769 00 դրամ արժեքով` այդ գումարի 50 տոկոսը վճարելով գործարքի սկզբում, մնացածը՝ 3 տարվա ընթացքում։
Կառավարությունը, սակայն, պնդում է, որ եթե ընկերությունը չօգտվի իր իրավունքից ու չվճարի 574 356 900 դրամ գնահատված արժեքը ուղղակի վաճառքի ձևով, ապա պետությանը պատկանող բաժնեմասը կմասնավորեցվի դասական աճուրդով:
Ինչու էր նախկին իշխանությունը ցանկանում մասնավորեցնել մաշկավեներական վարակների կենտրոնը
Մասնավորեցումները չկայանալու դեպքում նախատեսվում է ընկերության պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման՝ գնահատված արժեքի 75 տոկոսով, իսկ վերջինիս չկայանալու դեպքում՝ գնահատված արժեքի 50 տոկոսով։
Նշենք, որ «Արաբկիր» ԲԿ–ն ներառված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ցանկում։
Ինչպես է մասնավորեցվել Տավուշի բժշկական կենտրոնը. դատախազության բացահայտումը