Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է. տեսանյութ

Վարչապետը Արարատի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելով 2020 թվականին իրականացված աշխատանքների արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում է։ Այնտեղ նա հանդիպել է մարզպետի և մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Վարչապետը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։

«Արարատի մարզը առաջին հերթին գյուղատնտեսական գործունեության միջավայր է, և մենք առաջիկայում պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարենք գարնանային գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ։ Ինչպես նաև մեր օրակարգում են բիզնեսի զարգացման, անվտանգության ապահովման, սոցիալական խնդիրների հարցերը։ Այս բոլոր ոլորտների հարցերով կունենանք քննարկումներ, կտանք համապատասխան հանձնարարականներ», - ասել է Փաշինյանը հանդիպման սկզբում։

Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերից Արարատի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Թևոնյանը։ Նա փոխարինել է Գարիկ Սարգսյանին, որը օրերս ստացավ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը։