«Մարտի 1»–ի գործով դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել

Աննա Դանիբեկյանը մերժեց նախկին փոխվարչապետի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. «Մարտի 1»–ի գործովի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։

Գեղեցիկ, երիտասարդ կին եք. Յուրի Խաչատուրովը դատավորին խորհուրդ տվեց նայել հայելու մեջ

Նա մերժեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ինքնաբացարկի միջնորդությունը` ընդգծելով, որ իր որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Նշենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին` ժամը 13:00-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվայից վերադառնալուց հետո։

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մեկնում Հայաստանից

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվեց 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորեցին։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։

Մարտի 1-ի գործը չի կարող քաղաքական կոմպոնենտ չունենալ. Քոչարյանը պաշտպանեց Գևորգյանին