Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել

ԱԻՆ հաղորդագրության համաձայն` հրդեհի հետևանքով այրվել են Nissan Tiida–ի բեռնախցիկն ու սրահը՝ մասամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտակայքում, հրդեհ է բռնկվել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում, վարորդն այրվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Արարատի մարզի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են այսօր` փետրվարրի 3-ին` ժամը 09:20-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Այրվել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ե․, ծնված 1982 թ.) բեռնախցիկն ու սրահը՝ մասամբ։ Վարորդը դեմքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:44-ին, մարվել՝ 09:47-ին:

Երևանի Վարդանանց փողոցում ավտոմեքենա է այրվում. տեսանյութ