ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի դերասանուհի և մոդել Դեմի Մուրը մեկնաբանել է համացանցում ծագած սկանդալը, որն առաջացել էր Փարիզում կայացած ցուցադրությունից հետո, երբ երկրպագուները չէին ճանաչել նրան։
Ամեն ինչ սկսվեց Փարիզի նորաձևության շաբաթվա լուսանկարներից ու տեսանյութերից։ Օգտատերերը ենթադրեցին, որ 58-ամյա Դեմի Մուրը պլաստիկ վիրահատություններ է արել, որոնց պատճառով նա անճանաչելի է դարձել։
«Սա Դեմի Մո՞ւրն է։ Անճանաչելի է։ Կարծես թե նա նույնպես վերաձևել է դեմքը»,-վրդովվել էին երկրպագուները։
Յուլյա Նաչալովայի բժիշկը պատմել է, թե ինչը կարող էր փրկել երգչուհու կյանքը
Ավելի ուշ դերասանուհին լուսանկար հրապարակեց Instagram-ում։ Լուսանկարում Մուրը ինքնաթիռում է, դստեր՝ Սկաուտ Ուիլլիսի հետ։ Կանայք լուսանկարվել են կոսմետիկ դիմակներով։
«Պատրաստվում ենք շոուին»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին` այդպես բացատրելով իր տեսքը դեֆիլեի ընթացքում։
Հրապարակումը դուր է եկել ավելի քան 45 հազար հոգու։ Ինչպես երևում է, երկրպագուներին միանգամայն բավարարել է դերասանուհու պատասխանն իրենց քննադատական մեկնաբանություններին։
«Մայրս 500 դոլարով վաճառել է ինձ». Դեմի Մուրը պատմել է` ինչպես են իրեն բռնաբարել