Արտագնա աշխատանքի մեկնածներին Մոսկվայից հետ են ուղարկել. նրանք պատասխան են պահանջում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ օդանավակայանը որևէ պատասխանատվություն չի կրում և որևէ մեղավորություն չունի և միայն արել է այնպես, ինչպես ասել է ավիաընկերությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Փետրվարի 1-ին Երևան- Մոսկվա առաջին չվերթով մեկնած քաղաքացիներից ոմանց Մոսկվան չի ընդունել։ Մոսկվայից դարձյալ Երևան վերադարձած քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում բողոքում են` պատասխան պահանջելով իրենց տրված «կեղծ» թղթերի համար։

Նախարարությունը պարզաբանում է, թե ինչ է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում

«Մեզ արագ–արագ «փաթեթավորեցին», գցեցին ինքնաթիռ։ Գնացել ենք, հասել Մոսկվա, մաքսակետն անցնելիս մեզ ասել են, թե սա անօրինական թուղթ է։ Մեզ արգելեցին մուտք գործել իրենց երկրի տարածք։ Ասացին. «Вас депортировали. На основании вот этой фиктивной бумаги» (Ձեզ արտաքսում են կեղծ թղթի պատճառով),– «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին պատմեց Մոսկվայից արտաքսված ՀՀ քաղաքացիներից մեկը։

Նրանց խոսքով` խնդիրը կապված է եղել Covid-19–ի թեստի պատասխանի վրա դրված QR կոդի հետ, որը դրական պատասխանի դեպքում բջջային հավելվածում ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

«Այստեղ վերցրեցին սկան արեցին ու մեզ ճանապարհեցին Ռուսաստան։ Մենք գնացինք, հանդիպեցինք այս խնդիրներին»,– ասաց ուղևորներից մեկը։

Ուղևորները հայտնեցին, որ իրենց թռիչքից առաջ ասել են` մինչև դուք տեղ հասնեք, հավելվածը կակտիվանա ու դուք որևէ խնդիր չեք ունենա։

Արտագնա աշխատանքի մեկնածներին Մոսկվայից հետ են ուղարկել. նրանք պատասխան են պահանջում

Նրանք նշում են, որ իրենց ընտանիքներին, երեխաներին պահելու համար պարտքով 200 000 դրամ գումար են վերցրել, տոմս գնել, որ կարողանան մեկնել արտագնա աշխատանքի ու հիմա փաստի առաջ են կանգնել։

«Ո՞վ է պատասխան տալու»,– հարցնում են նրանք։

«Զվարթնոց» օդանավակայանի անունից բողոքող քաղաքացիներին պատասխանեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ

Նա նշեց, որ օդանավակայանն այս դեպքում որևէ պատասխանատվություն չի կրում և որևէ մեղավորություն չունի, քանի որ միայն սպասարկող կազմակերպություն է, ու տվյալ դեպքում ամեն ինչ արել է այնպես, ինչպես ասել է ավիաընկերությունը։

«Այսինքն` որ այդ թղթի հիման վրա իրենք կարող են երկիրը լքել։ Դա առաջին օրն էր, երբ ՀՀ քաղաքացիները կարող էին մեկնել բջջայինում ունենալով համապատասխան թեստի պատասխանը։ Եվ այդ օրն ուղևորները բացառության կարգով, մեկնել են երկրից` այդ թղթի հիման վրա»,– ասաց Հովհաննիսյանը։

Մոսկվա–Երևան ուղղությամբ շաբաթական 4 չվերթ կիրականացվի

Նա հայտարարեց, որ օդանավակայանն ավիաընկերությունից ստացել է գրավոր ցուցում` քաղաքացիներին թեստի պատասխանի թղթային տարբերակի հիման վրա մեկնելու թույլտվություն տալու մասին։

«Մենք ունենք հիմք, որտեղ նշված է, որ ավիաընկերությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել այս մարդկանց համար։ Օդանավակայանը շարժվում է ավիաընկերության այդ ցուցումով»,– ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ  Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

Արտագնա աշխատանքի մեկնածներին Մոսկվայից հետ են ուղարկել. նրանք պատասխան են պահանջում

Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։