Արարատ Միրզոյանը կարգադրել է պարգևատրել ԱԺ աշխատակազմին

Ազգային ժողովի նախագահը հանձնարարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել, որը հրապարակվել է ԱԺ–ի կայքում։

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին և խոսել հայկական կողմի պատրաստակամության մասին

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների»,– նշված է փաստաթղթում:

Ես վատ եմ զգում ինձ, երբ նման նախարարն իմ վճարած հարկից պարգևատրումներ է ստանում. Արամյան

Միրզոյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին էլ կարգադրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

Քիչ պարգևատրումներ և գործուղումներ. ՀՀ ԱԺ-ն 252 մլն դրամ է տնտեսել