Ամստերդամի Կարմիր լապտերների փողոցը «վտանգի տակ է»

Կարմիր լապտերների փողոցը վաղուց է դարձել Ամստերդամի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։ Քաղաքապետն արդեն որերորդ անգամն է` տեսարժան այդ վայրը փակել է առաջարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Նիդեռլանդների մայրաքաղաքի վարչակազմը մտածում է Կարմիր լապտերների փողոցը կենտրոնից տեղափոխել ծայրամաս։ Քաղաքապետ Ֆեմքե Հալսեման կրկին առաջարկել է փակել հայտնի հաստատությունները, որոնք քաղաքի զբոսաշրջային վայր են դարձել։ Քաղխորհրդում նրան աջակցել են գրեթե բոլոր խմբակցությունները։

Զբոսաշրջիկները չեն թողնում աշխատել. մարմնավաճառները բողոքել են Ամստերդամի իշխանությանը

Միևնույն ժամանակ, կարմիր լապտերների փողոցի համար նոր տեղ դեռ ընտրված չէ, թեև ենթադրվում է, որ այն մայրաքաղաքի կենտրոնից հեռու կլինի, հայտնում է Daily Mail–ը։

2018 թվականից Հալսեման փորձում է հասնել նրան, որ փողոցը փակվի, սակայն այդ հարցում նա համախոհներից բացի հակառակորդներ էլ ունի։ Այսպես օրինակ` լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Դենիս Բուտկանը կարծում է, որ սեքս–ինդուստրիայի տեղափոխումը պատմական կենտրոնից ծայրամաս` թույլ կտա փոխել քաղաքում զբոսաշրջային հոսքի բնույթը. օտարերկրացիները կզմայլվեն ջրանցքներով ու ճարտարապետությամբ, այլ ոչ թե հասարակաց տան պատուհանների սիրո քրմուհիներով։ Պաշտոնյաների ու քաղաքական գործիչների մի մասը կարծում են, որ նման վճռական քայլը կխանգարի, որ զբոսաշրջային ոլորտը վերականգնվի համավարակի հասցրած վնասից հետո։

Կորոնավիրուսը «խփել է» նաև մարմնավաճառների գործին. նրանց մի մասն անցել է օնլայն տարբերակի

Ամստերդամի կենտրոնից սեքս–ինդուստրիան տեղափոխելուց բացի, քաղաքապետ Ֆեմքե Հալսեման փորձում է կրճատել այն հաստատությունների թիվը, որտեղ օրինական կերպով մարիխուանա են վաճառում։ Այդ հարցում ևս նա ինչպես համախոհներ, այնպես էլ ակտիվ հակառակորդներ ունի։

Ոչ մի գիշերային թիթեռնիկ. Ամստերդամի քաղաքապետն ուզում է տեղափոխել հանրահայտ փողոցը