Երևանում և Հայաստանի մարզերում ռուսերենի անվճար դասընթացներ կլինեն

Մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը կատարվել է 387 երեխաների թեստավորում, ռուսերենի իմացության մակարդակը պարզելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Երևանում և Հայաստանի մարզերում ռուսերենի անվճար դասընթացներ կլինեն։ Նախաձեռնության հեղինակը Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն է։

«Դասընթացների աշխարհագրությունը նախորդ տարվա համեմատ ընդլայնվել է։ Ռուսաց լեզվի դասեր կանցկացվեն Երևանում, Չարենցավանում, Արմավիրում, Գյումրիում, Աբովյանում, Վայքում, Աշտարակում, Մարտունիում, Վանաձորում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Երևանում և Հայաստանի մարզերում ռուսերենի անվճար դասընթացներ կլինեն

Ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացները  7-14 տարեկան երեխաների համար են:

«Դասընթացներին երեխաները կստանան բոլոր անհրաժեշտ գիտելիքները, կզարգացնեն բանավոր խոսքը և կշփվեն ռուսական մշակույթի հետ։ Միայն փետրվար-մարտ ամիսներին անվճար դասընթացներին կմասնակցի 120 երեխա։ Այսպիսի ցուցանիշ մեզ մոտ գրանցվել էր 2019-2020թթ-ին։ Սա ապացույց է, որ այս դասընթացները պահանջված են ու երեխաները ցանկանում են ռուսերեն սովորել», – ասել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Երևանում և Հայաստանի մարզերում ռուսերենի անվճար դասընթացներ կլինեն

Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ։ Մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը կատարվել է 387 երեխաների թեստավորում, ռուսերենի իմացության  մակարդակը պարզելու համար։ 

Երևանում դասընթացները կանցկացվեն «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում և Ռուսական կենտրոնում։

Երևանում և Հայաստանի մարզերում ռուսերենի անվճար դասընթացներ կլինեն

 «Դոմ Մոսկվի» կենտրում կայացած միջոցառման ժամանակ, նախորդ ուսումնական շրջանի մասնակից երեխաները ստացել են սերտիֆիկատներ։

Նշենք, որ ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացները առաջին անգամ մեկնարկել են 2019 թ. հոկտեմբերին։