Որտե՞ղ է հանգստանում գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը. լուսանկարներ

Գեղեցկուհին լուսանկարներ է հրապարակել, որոնք շատ են դուր եկել նրա հետևորդներին։ Օգտատերերը մի շարք դրական մեկնաբանություններ են գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանիքի հետ հանգստանում է Աղվերանում։ Նա Instagram-ի իր էջում գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել։ Կադրերից մեկում գեղեցկուհին ամուսնու և երկու երեխաների հետ է, մյուսում`մենակ։ Լուսանկարում գեղեցկուհին վառ դեղին սպորտային հագուստով է ու նույն գույնի ձմեռային բաճկոնով։

Լուսինեի հետևորդներին շատ են դուր եկել լուսանկարները, նրանք մի շարք հաճոյախոսություններ են ուղղել գեղեցկուհուն։

«Տարվա բոլոր եղանակներին համահունչ ու շատ հմայիչ։ Արևոտ եք։ Ինչ սիրուն եք»,–գրել են նրանք։

«Ես թույլ եմ, շուտ եմ բռնկվում»․ Լուսինե Թովմասյանի խոստովանությունն ու անկեղծ լուսանկարը

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 31-ին։ Նրանց դուստրը՝ Արիանան, 4 տարեկան է։ Իսկ որդին` Ալեքը, լույս աշխարհ է եկել 2019–ի օգոստոսի 4-ին։

«Սրանք ամենաերջանիկ պահերն են». գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը տեսանյութ է հրապարակել