«Շնորհակալություն ամեն ինչի համար, Յուրա». Մոսկվայի «Սպարտակը» հայերեն գրառում է արել

Յուրա Մովիսյանը Մոսկվայի «Սպարտակի» կազմում հանդես է եկել 2013-17 թվականներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Մոսկվայի «Սպարտակը» Facebook–ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և շնորհակալություն հայտնել թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին, որը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

«Շնորհակալություն ամեն ինչի համար, Յուրա»,- հայերեն գրված է ակումբի էջում։

«Սպարտակը» տեղեկացրել է նաև, որ թիմի կազմում Յուրան մասնակցել է 66 խաղի ու խփել 27 գոլ։ 2012/13 մրցաշրջանում նա 13 գոլով դարձել է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու։

Նշենք` Յուրա Մովիսյանը մոսկովյան թիմում հանդես է եկել 2013-17 թվականներին, որի ընթացքում նաև վարձավճարով խաղացել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով նա նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: