Ռուս խաղաղապահներն Արցախում վնասազերծել են մոտ 24 հազար պայթուցիկ առարկա

Ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են ականազերծել ու մաքրել բնակավայրերը պայթյունավտանգ առարկաներից։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս սակրավորները Ղարաբաղում հարվածային ԱԹՍ–ների ականապատ բեկորներ են գտել. գեներալ

«Ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրները։ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից գործողության անցկացման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 շինություն, այդ թվում՝ 27 սոցիալապես կարևորություն ունեցող օբյեկտներ, հայտնաբերվել ու վնասազերծվել է շուրջ 24 հազար պայթյունավտանգ առարկա», - նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են