Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկվել Անվտանգության խորհրդի նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik.ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Էդմոն Մարուքյանը պատմեց, թե ինչ է քննարկվել վարչապետի հրավիրած ԱԽ հրատապ նիստում

«ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` նախորդ անգամ Փաշինյանն Անվտանգության նիստ էր հրավիրել հունվարի 3–ին, նիստին ներկա էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նշենք, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության, արտաքին գործերի նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

ՀՀ անվտանգության խորհուրդը պատասխանել է Միքայել Մինասյանին