ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացել է ևս 0.25 տոկոսով ` այն սահմանելով 5.5%:
Որոշումն ընդունվել է այսօր`փետրվարի 2-ին, ՀՀ ԿԲ խորհրդի նիստում։
Ինչպես հայտնում են Կենտրոնական բանկից՝ նույն չափով բարձրացվել է նաև ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` հասցնելով 7%–ի և ԿԲ–ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` այն հասցնելով 4%–ի։
Նշենք, որ այսօր նախանշված է ՀՀ ԿԲ նախագահի մամուլի ասուլիսը, որի ժամանակ հանրությանն ավելի մանրամասն կներկայացվի ՀՀ նման դրամավարկային քաղաքականության նպատակն ու տնտեսական վիճակը` կապված առկա գնաճային ու սղաճային երևույթների հետ։
Հիշեցնենք` վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրուքը բարձրացնելու որոշում ՀՀ ԿԲ–ն ընդունել էր 2020թ–ի դեկտեմբերի 15-ին` այն բարձրացնելով 1 տոկոսային կետով ու սահմանելով 5.25%:
Մինչ այդ` 2020թ–ի սեպտեմբերի 15–ին ԿԲ –ը, հակառակը`որոշվել էր նվազեցնել տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%:
Ընդ որում, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այդ օրը հայտարարել էր նաև, որ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականություն է որդեգրել ու մինչև տարեվերջ այն նախատեսվում է դարձյալ վերանայել։
Այլևս չենք հանդուրժելու․ Եվրամիությունը հրաժարվում է դոլարից
Բայց Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց`հոկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ, իսկ տարեվերջին արդեն բարձրացրեց 1 տոկոսով։