Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մեկնում Հայաստանից

ՀՀ երկրորդ նախագահը մի քանի կանցկացնի Ռուսաստանի Դաշնությունում։ Նրա գրասենյակի ղեկավարը Sputnik Արմենիային հայտնել է պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 3-8–ը մեկնելու է Մոսկվա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Մոսկվայում անցկացվելու է «Սիստեմա» ԲՖԿ–ի նիստը։ Երկրորդ նախագահը Մոսկվա է մեկնում նիստին մասնակցելու նպատակով»,– ասաց նա։

Քոչարյանը 2009 թվականից ընդգրկված է «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում։

Հիշեցնենք` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտնեց, որ «Մարտի 1-ի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է գործով ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից։

Խաղաքարտերը փոխվում են. քաղաքագետը` Ռոբերտ Քոչարյանի` ընտրություններին մասնակցելու մասին

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։

Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան