Հայ-բրիտանական համագործակցությունը խորացնելու հնարավորություններն են քննարկվել ՀՀ ՊՆ–ում

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին, ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թոնի Բրամվլիին և պաշտպանության հարցերով խորհրդական տիկին Քլեր Մք Քեյնիին։

Հայ-բրիտանական համագործակցությունը խորացնելու հնարավորություններն են քննարկվել ՀՀ ՊՆ–ում

Հարությունյանը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առանձնահատուկ շեշտադրվել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը: Բրիտանական կողմի խնդրանքով ներկայացվել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքներն ու ակնկալվող զարգացումները:

Իգիթյանը կարծում է` նաև հայկական ԶԼՄ–ներն են մեղավոր, որ գերիների հարցը ԵԽԽՎ–ում անտեսվեց

Պաշտպանական նախարարը տեղեկացրել է նաև, որ իրականացվում է ռազմական գործողությունների ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես զինված ուժերին առնչվող կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի ու մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն առաջնահերթ շահերից և հետաքրքրություններից բխող համագործակցության նոր ոլորտներ:

Բրիտանական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունն արդեն առկա, ինչպես նաև հայկական կողմից առաջարկվող նոր ուղղություններով: