ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Հայաստանից. դատախազությունը դժգոհ է

Մեղադրող դատախազը դատարանում հայտարարեց, որ իրենք որևէ պարզաբանում չեն ստացել, թե ինչու է Քոչարյանը մեկնում հանրապետությունից և ինչու հենց այդ ժամանակահատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Մարտի 1-ի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է գործով ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից։ Այս մասին այսօր դատական նիստում հայտարարեց գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը` վկայակոչելով ոստիկանությունից ստացած գրությունը։

«Դրա հիման վրա խնդրվել է ոստիկանությանը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ժամանակավորապես վերացնել, այնուհետև կրկին կիրառել»,– ասաց դատախազը։

Նա նաև հայտնեց, որ դատարանից որևէ պարզաբանում չեն ստացել, թե ինչու է Քոչարյանը մեկնում հանրապետությունից և ինչու հենց այդ ժամանակահատվածում։

«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

Դատախազի հայտարարությունը լսելուց հետո Աննա Դանիբեկյանը խոստացավ, որ մեղադրող կողմը դատարանի քարտուղարությունից կստանա իր հարցերի պատասխանները, ինչից հետո նիստը շարունակվեց։

Խաղաքարտերը փոխվում են. քաղաքագետը` Ռոբերտ Քոչարյանի` ընտրություններին մասնակցելու մասին

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։

Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան