Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», կալանավորվել է

Նա մեղադրվում է ՊՆ–ին 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր մատակարարելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ՊՆ–ին անորակ զենք մատակարարելու գործով ձերբակալված Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կալանավորվել է։

Իշխանությունը մեղավորներ է նշանակում. ով և ինչու է հիշել «Պատրոն Դավիթի» անորակ զենքերը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: 

Նա ձերբակալվել էր փետրվարի 1-ին։ Նույն օրը ՀՀ ԱԱԾ–ն  տեղեկացրեց, որ արտերկրում գրանցված Mosston Engineering ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում, ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Դավիթ Գալստյանն այսօր իր հերթին հայտարարություն էր տարածել, մասնավորապես նշելով, որ ըստ նրա` իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստանում է ներկայացնել ապագայում։

Իսկ ավելի մանրամասն Գալստյանը խոստացել է հրապարակային խոսել` իրեն կալանավորելու վերաբերյալ միջնորդության դատական քննությունից հետո։

«Պատրոն Դավոյի» նկատմամբ քրեական գործեր կան, պետք է ուրախանանք. Անդրանիկ Քոչարյան