Բելառուսը Հայաստանին առաջարկել է վերելակների համատեղ արտադրություն սկսել

Համատեղ գործարանի մասին խոսակցությունները սկսվել էին դեռ 2020-ի մարտին։ Այժմ Բելառուսի դեսպանը հարցը կրկին քննարկել է հայկական կողմի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է հայ-բելառուսական համատեղ ընկերություն բացել, որը կզբաղվի վերելակների արտադրությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետարանը 2021-ին ոչ թե 100 նոր վերելակ կտեղադրի, այլ 300

Մելքումյանը կարևորել է Բելառուսի հետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, մասնավորապես համատեղ ջանքերը գազի գնի հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու առումով: Նա նաև շնորհավորել է բելառուս ժողովրդին Օստրովեցի նորակառույց ատոմակայանի շահագործման առթիվ՝ ընդգծելով Մեծամորի ատոմակայանի աշխատակիցների դերը հատկապես տուրբինային արտադրամասի շահագործման հարցում:

Տնտեսական հեռանկար, հետպատերազմյան իրավիճակ. վարչապետն ընդունել է Բելառուսի դեսպանին

Համատեղ հայ–բելառուսական գործարանի մասին խոսակցությունները սկսել էին դեռևս 2020-ի մարտից։

Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն