ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 63-ամյա Անահիտ Սմբատյանը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նրա գտնվելու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Երևանում 15 տարեկան տղա էր կորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում:
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը