Սոցցանցերում հայհոյելն այսուհետ արգելվում է. ՌԴ–ում ուժի մեջ են մտել նոր փոփոխությունները

Փաստաթղթի համաձայն՝ սոցիալական ցանցերը կտուգանվեն, եթե հրաժարվեն ջնջել արգելված գրառումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ռուսաստանում փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել սոցցանցերում հայհոյանքն արգելելու մասին օրենքը։ Փաստաթղթի համաձայն ՝ հարթակները պետք է ինքնուրույն բացահայտեն և հեռացնեն անօրինական բովանդակություն ունեցող հրապարակումները։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

ՌԴ ԱԻՆ աշխատակիցները ստուգել են Արցախում տների վերականգման աշխատանքների ընթացքը

«Անօրինական բովանդակություն» սահմանումը ներառում է հայհոյանքներով գրառումներ, անպարկեշտ հաղորդագրություններ, որոնք վիրավորում են մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը, հրապարակումներ, որոնք պարունակում են պետական գաղտնիքի մասին տվյալներ, ահաբեկչության արդարացում կամ ահաբեկչության կոչեր, ծայրահեղական նյութեր:

Նեիզվեստնին ընդդեմ Խրուշչովի, կամ ինչպիսին պետք է լինի իսկական մտավորականը

Բացի այդ, օրենքին դեմ են համարվում պոռնոգրաֆիա և բռնություն քարոզող նյութերը, հոդվածները, որոնք տեղեկություններ են պարունակում թմրանյութերի պատրաստման և օգտագործման, ինքնասպանության միջոցների, ալկոհոլի հեռավար վաճառքի մասին, չհամաձայնեցված ակցիաներին մասնակցելու կոչերը, պետությանը և պետական խորհրդանիշներին ուղղված վիրավորանքը։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

«Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների համաձայն` սոցցանցը պարտավոր է արգելափակել անօրինական բովանադակությունը մեկ օրվա ընթացքում, իսկ եթե դեպքը վիճելի է, ապա խնդրել «Ռոսկոմնադզորին» քննել դեպքը։

Մոնիտորինգի համար «Ռոսկոմնադզորը» պետք է սոցիալական ցանցերի գրանցամատյան ստեղծի։ Այն պետք է ներառի ավելի քան 500 հազար ամենօրյա հաճախելիության կայքերը, որտեղ օգտատերերը ստեղծում են անձնական էջեր ու հաղորդագրություններ են փոխանակում:

Արգելված տեղեկությունը հեռացնելու մերժման դեպքում սոցցանցերը կտուգանվեն 800 հազարից մինչև 4 մլն ռուբլի գումարի չափով: Այդ պատժամիջոցները նախատեսված են նաև արգելված տեղեկատվության հասանելիության սահմանափակման մասին օրենքով, որն ուժի մեջ է մտել հունվարի 10-ին:

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն