ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Հայկ Խաչիկյանի խոսքով` մամուլում առկա հրապարակումներից ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ կենտրոնը տեղակայվել է Աղդամ քաղաքում, բայց իրականում այնտեղ չէ, չնայած որ տեխնիկապես տեղակայված է ադրբեջանական կողմում, իսկ ավելի կոնկրետ` մոնիթորինգային կենտրոնը բացվել է Մարզիլու գյուղից դեպի արևելք ընկած հատվածում, որտեղ նախկինում տեղակայված էին հայկական դիրքերը։
Արցախում ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային ավան է կառուցվել
«Պարզ է, որ նախկինում դիրքերից նման հեռավորության վրա բազա չէին կառուցի, ինչը տրամաբանական և օպտիմալ չէր լինի։ Առհասարակ չեմ կարծում, որ մոնիթորինգային կենտրոնի կառուցումը պայմանավորված է խորհրդանշական տեղով, չեմ կարծում, որ բազան կառուցողներն ունեցել են նման հաշվարկներ, պարզապես այն տեղակայվել է ադրբեջանական վերահսկողության տակ եղած տարածքում»,– նշեց «Ռազմինֆո» կայքի փորձագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը չի ցանկանում հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա` մոնիթորինգային կենտրոնը տեղակայելով հենց Աղդամում, Հայկ Խաչիկյանն ընդգծեց, որ պատերազմից առաջ նմանատիպ հոգեբանական խնդիրներ ունեին հենց ադրբեջանցիները, և հիմա սպասելի է այն, որ հետագայում շինարարական աշխատանքներ կիրականացվեն ոչ միայն բուն Աղդամում, այլև հարակից այլ տարածքներում, և դրանց մասին շարունակ կգրեն ու կխոսեն ադրբեջանական լրատվամիջոցները։
Թուրքիայի ու Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման. Արցախի ԱԳՆ
Իսկ ինչ վերաբերում է թուրքական ներկայությանը, ապա փորձագետի կարծիքով`դա պետք է դիտարկել բացառապես համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության շրջանակներում, թեև թուրքերի հետագա ծրագրերը հայտնի չեն, ինչպես նաև հայտնի չէ, թե ապագայում ուրիշ որ տարածքներում կտեղակայվեն թուրքական ստորաբաժանումները։
Ըստ նրա`մոնիթորինգային կենտրոնը դեռևս ֆորմալ բնույթ կրող կառույցի տպավորություն է թողնում, և հստակ գնահատականներ հնարավոր կլինի տալ հետագայում։