«Ռոման» հաղթեց «Վերոնային». Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ. տեսանյութ

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Սա նրա 9-րդ գնդակն էր Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի, Sputnik. Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Ռոման», սեփական հարկի տակ ընդունելով «Վերոնային», հաղթանակ տոնեց: Խաղն ավարտվեց 3։1 հաշվով։ Գոլի հեղինակ դարձավ նաև «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ, բայց «Ռոման» պարտվեց

Հանդիպման 20-րդ րոպեին Ջանլուկա Մանչինին գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Երկու րոպե անց գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, որը հեռահար հարվածով կրկնապատկեց խաղի հաշիվը: Սա Հենրիխի 9-րդ գնդակն էր Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում:

«Գայլերն» առաջին կեսում խփեցին նաև երրորդ գնդակը: Այս անգամ հակառակորդի դարպասը գրավեց Մայորալը:

«Վերոնան» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը միայն երկրորդ խաղակեսում: Գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Էբրիմա Կոլեյը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ռոման» հաղթեց «Վերոնային». Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ. տեսանյութ

Այս հաղթանակից հետո «Ռոման» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: «Ռոման» ունի 40 միավոր: Առաջատարը 46 միավորով «Միլանն» է: