ՌԴ ԱԻՆ աշխատակիցները ստուգել են Արցախում տների վերականգման աշխատանքների ընթացքը

Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորումն Արցախի բնակիչներին օգնում է վերադառնալ խաղաղ կյանքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Արցախում Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման աշխատակիցները բնակելի ֆոնդի և սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերահսկիչ ստուգում են անցկացրել։ Օբյեկտները վերականգնվում են ՌԴ-ից բերված շինարարական նյութերի օգտագործմամբ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները ստուգել են Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրում 15 մասնավոր բնակելի տների վերականգնման ընթացքը: Շինարարները վերանորոգում են տների տանիքները, տեղադրում նոր պատուհաններ և դռներ։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ։ Աշխատանքներում ներգրավված է 85 շինարարական կազմակերպություն։

«Տարածաշրջանում ակտիվ գործունեություն են շարունակում նաև Ռուսաստանի ԱԻՆ-ի հոգեբանները։ Օրերս նրանք պարապմունքներ են անցկացրել Ղարաբաղյան համալսարանի դասախոսական կազմի հետ՝ արտակարգ իրավիճակներում ուսանողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ունակություններ ձևավորելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նման պարապմունքներն ուսումնական հաստատություններում անցկացվում են 2020 թվականի դեկտեմբերի 17-ից։ Այս պահին կազմակերպվել է 8 դաս, որին մասնակցել են 245 մասնագետ՝ դպրոցների ուսուցիչներ և բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ:

Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին

Բացի այդ, գերատեսչության համահավաք խմբավորման մասնագետները շարունակում են դպրոցներում անվտանգության դասեր անցկացնել։

«ՌԴ ԱԻՆ-ի հոգեբանները, սակրավորներն ու բժիշկները երեխաներին պատմում են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում հարկավոր գործողությունների մասին, սովորեցնում են առաջին օգնություն և սթրեսակայունություն։ Դասերին արդեն արդեն շուրջ 4,1 հազար աշակերտ է մաասնակցել Լեռնային Ղարաբաղի 54 դպրոցներից» - նշվում է հաղորդագրության մեջ:

Իսկ բժշկական կետերի հիման վրա տեղի բնակիչների համար ցուցաբերվում է արտագնա հրատապ հոգեբանական օգնություն։ Մարդիկ առավել հաճախ դիմում են էմոցիոնալ աջակցություն ստանալու հետ կապված հարցերով։ Աշխատանքի ընթացքում հոգեբանները օգնություն են ցուցաբերել շուրջ 320 բնակչի։

Հայաստանի և սփյուռքի ներգրավմամբ․ նախարարները քննարկել են արցախցիների սոցիալական խնդիրները