Փաշինյանը որոշել է` ով պիտի փոխարինի Նարեկ Բաբայանին

Հայաստանի վարչապետը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշում է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ է նշանակվել Գարիկ Սարգսյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,– նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Գարիկ Սարգսյանը Արարատի նախկին մարզպետն է։ Նա հրաժարականի դիմում էր գրել 2020 թվականի դեկտեմբերի 9-ին։

Փաշինյանը որոշել է` ով պիտի փոխարինի Նարեկ Բաբայանին

Հիշեցնենք` Նարեկ Բաբայանն այսօր Facebook-ի իր էջում գրել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ «Հրապարակի» տվյալներով` նման որոշման պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շատ լարված հարաբերություններն են։ Մասնավորապես՝ Պապիկյանը Բաբայանին արգելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ ուղիղ շփումներ ունենալ։ Բաբայանը հերքել է այս տեղեկությունը` նշելով, որ պատճառը աշխատանքային է։ 

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նարեկ Բաբայանը գործադիրում նոր պաշտոն է ստանալու։

Նշենք, որ Նարեկ Բաբայանն ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինն է։