ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն պատերազմից հետո առաջին անգամ Instagram-ի իր էջում գրառում է արել Արցախի ու իր ապրումների մասին։ Նա գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում երգիչ Արթուր Գրիգորյանի «Արցախ» երգի ներքո ներկայացվում են երգչուհու վառ հիշողությունները Արցախի մասին։
Արցախյան գորգեր. Սիրուշոն Վարշավայի թանգարանից լուսանկար է հրապարակել
«Շնորհակալ եմ, որ քո պատերազմած գրկում ավելի խաղաղ եմ ինձ զգացել, քան որևէ երկրում, որ երբևէ եղել եմ։ Շնորհակալ եմ, որ չնայած նրան, թե քանի անգամ ես դավաճանվել, խոցվել, վիրավորվել, միևնույն է՝ յուրաքանչյուր հայի ընդունել ես գրկաբաց, ժպիտով, փաթաթվել ու բաց չես թողել... Մենք քեզ բաց թողեցինք։ Ների՛ր, ների՛ր նրանց, ովքեր չգնահատեցին քեզ, ովքեր արժեքդ չհասկացան ու քեզ բեռ համարեցին։ Իմացի՛ր, որ քեզ համար պայքարողներ եղել են ու շատ են եղել, որ մինչև վերջին վայրկյանն ամուր կանգնել են, մինչև վերջին շունչը պայքարել են ու պատրաստ էին ամբողջ կյանք պայքարել. դա է հայի իրական տեսակը։ Ես հրաժարվում եմ ինձ պարտվող ու խեղճացած զգալ՝ դու այդպիսի սերնդի չես արժանի, դու հպարտ ու գլուխդ բարձր ես միշտ եղել, ու ես էլ կլինեմ քո պես»,–գրել է երգչուհին։
«Ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում». Սիրուշոն պատասխանել է օգտատերերին
Նա նաև շնորհակալություն է հայտնել, որ Արցախը լեռների պես ամուր, պայքարող ու ազնիվ ամուսին ու երկու որդի է տվել իրեն։ Խոստանում է, որ նրանք էլ կմեծանան որպես հպարտ արցախցիներ։