Կիվիրյանը տիեզերագնացների ջոկատի թեկնածուներից է. «Ռոսկոսմոսն» ընտրել է լավագույններին

Ռուսաստանի դաշնային տիեզերական ծրագրի իրականացման համար տիեզերագնացների ջոկատները պարբերաբար համալրվում են նորեկներով, բայց նրանք մրցութային խիստ ընտրություն են անցնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Ռոսկոմոսի» տիեզերագնացների ջոկատում ընդգրկվելու թեկնածուներից մեկը 27-ամյա Հարություն Կիվիրյանն է։ Ինչպես հաղորդում է «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունը, որոշումն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 27-ին:

Անդրկովկասի զարդը․ ռուս տիեզերագնացը ներկայացրել է Սևանի` տիեզերքից արված լուսանկարը

Տիեզերագնացների նոր ընտրության ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հունիսի 3-ին: Միջգերատեսչական հանձնաժողովը Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական փորձարարական կենտրոնին առաջարկել է «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատում փորձարկող տիեզերագնաց նշանակել չորս մարդու:

Կիվիրյանի բացի, տիեզերագնացի մասնագիտությունը կյուրացնեն Սերգեյ Իրտուգանովը, Ալեքսանդր Կոլյաբինը, Սերգեյ Տետերյատնիկովը:

Առաջիկայում նրանք կսկսեն դասընթացները, որոնք կտևեն երկու տարի։

Մրցույթի նպատակն է ընտրել լավագույն մասնագետներին Ռուսաստանի դաշնային տիեզերական ծրագրի կատարումն ապահովելու նպատակով։

Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին ցույց է տվել Հայաստանի «սիրտը» տիեզերքից

Կենտրոնի մասնագետներն ընդհանուր առմամբ 2 229 բանավոր և գրավոր դիմումներ են ստացել։ Ջոկատում կարող են հայտնվել մինչև 35 տարեկան, ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն, հիմնականում` տեխնիկական։

Հարություն Կիվիրյանը ծնվել է 1993թ. օգոստոսի 23-ին Մայկոպում։ 2015թ. ավարտել է Ուստինովի անվան բալթյան պետական տեխնիկական համալսարանը, որակավորումը` ինժեները, մասնագիտացումը` հրթիռաշինություն։ 2012-ից մինչև 2015 թվականը ուսումնառությունը շարունակել է «թևավոր հրթիռների համալիրների շահագործում և վերանորոգում» ռազմական ամբիոնում, ստացել լեյտենանտի կոչում:

Հարություն Կիվիրյանն առաջին հայն է խորհրդային, ռուսական տիեզերագնացների ջոկատում։

Հայաստանը հաճույքով էի նկարում. ռուս տիեզերագնացը պատմում է` ինչու է նկարել Երևանը