Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում

Աշխարհի ամենահարուստ մարդը վստահեցնում է, որ կապիկը երջանիկ է։ Նա խոստացել է իր ասածն ապացուցող տեսագրություն հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ամերիկյան «Tesla Motors» ընկերության հիմնադիր Իլոնա Մասկի «Neuralink» ընկերությունը հաջողությամբ նեյրոիմպլանտ է տեղադրել կապիկի ուղեղում։ Տեղեկությունը հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով հենց Մասկին:

Ինչպես է կապիկը տեսահոլովակներ դիտում սմարթֆոնով. տեսանյութ

Այժմ կենդանին համակարգչային խաղեր է խաղում ու իրեն լավ է զգում, Մասկի խոսքով` կապիկը երջանիկ է։

Իլոն Մասկն ուղեղի իմպլանտով խոզ է ցուցադրել. տեսանյութ

Համակարգը կարող է աշխատել մի քանի չիպավորված կապիկների հետ, որոնք զբաղվում են, օրինակ, համակարգչային պինգ-պոնգով։ Մասկը խոստացել է, որ մոտ մեկ ամիս հետո կցուցադրի տեսանյութ, որը կհաստատի իր խոսքերը:

Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ

«Neuralink»-ը ստարտափ է, որի նպատակն է զարգացնել և արտադրել փոխպատվաստված նեյրոհամակարգչային ինտերֆեյսներ: 2017 թվականին Մասկը հայտարարել էր, որ ընկերությունը ցանկանում է սարք ստեղծել ուղեղի լուրջ հիվանդությունների բուժման համար ու արդյունքում զբաղվել մարդկանց կատարելագործմամբ:

Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը