Հեղեղման սպառնալիքի պատճառով Փարիզում հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ

Քաղաքային իշխանությունները հայտնում են, որ փետրվարի 1-ին Սենի ջրի մակարդակը հասել է մոտ 4 մետրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Փարիզում Սեն գետի ջրի մակարդակը անձրևների պատճառով բարձրացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փարիզի քաղաքապետարանը հայտնում է, որ փետրվարի 1-ին ջրի մակարդակը հասել է մոտ 4 մետրի։ Առաջիկա օրերին ևս կանխատեսվում է ջրի մակարդակի բարձրացում։

«Հեղեղման սպառնալիքի կապակցությամբ Փարիզում հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ, որը զգալի վնաս չի պատճառում, սակայն առանձնակի զգոնություն է պահանջում», - հայտնել են Փարիզի քաղաքապետարանից։

Կրակել են Մարսելի հայկական մշակութային կենտրոնի ուղղությամբ

Հիշեցնենք` 2018 թվականի հունվարին Սենի ջրի մակարդակը հասել է մինչև 5,88 մետրի։

Փարիզում կրկին բողոքի ակցիա է. մարդկանց ուղղությամբ ծխագլաններ են նետում