Հեռախոսազանգ Մոսկվայից. ինչ են քննարկել Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն

ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության լավագույն վկայությունը զինադադարի գրեթե լիարժեք պահպանումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։ Տեղեկությունը հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների հարցն ու Ղարաբաղի թեման

«Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության կապակցությամբ, հատուկ նշելով, որ դրա արդյունավետության լավագույն վկայությունըզինադադարի գրեթե լիարժեք պահպանումն է, ինչի շնորհիվ նախորդող՝ դեկտեմբեր և հունվար ամիսներին լուրջ արտակարգ միջադեպեր չեն գրանցվել՝ բացառությամբ ԱՀ ՊԲ մեկ զինծառայողի վիրավորման դեպքի։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված խնդիրներ։ 

Թույլ չեն տվել, որ որևէ լուրջ միջադեպ լինի․ Շոյգուն` Ղարաբաղի ու խաղաղապահների մասին