Էրդողանը որոշել է փոխել Թուրքիայի սահմանադրությունը

Առաջիկայում կներկայացվի բարեփոխումների փաթեթը, որը վերաբերում է ոչ միայն արդարադատությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետք է նոր սահմանադրություն մշակել։ Տեղեկությունը հայտնում է Daily Sabah-ը:

Թուրքիայի ու Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման. Արցախի ԱԳՆ

«Եկել է նոր սահմանադրության նախագիծը քննարկելու ժամանակը», - ասել է Էրդողանը` ընդգծելով, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը համաձայնեցրել են պլանը:

Նա նշել է` շուտով կներկայացվի բարեփոխումների մանրամասն փաթեթ, որոնք վերաբերում են արդարադատության և տնտեսության ոլորտներին։

Թուրքիայի իշխանությունը 5 տարվա ընդմիջումից հետո լեռնագնացների համար բացել է Արարատ լեռը

Նշենք, որ 2017 թվականին սահմանադրական վերջին փոփոխությունների արդյունքում Թուրքիան անցել է նախագահական կառավարման համակարգի։

Թուրքիան «բայրաքթարների» ստեղծման վրա ծախսել է ՀՀ գիտության 10 տարվա բյուջեն. ԳԱԱ նախագահ