ԵԱՏՄ երկրների գլխավոր սանիտարական բժիշկները պայմանավորվածություն են ձեռք բերել

Քննարկվել է նոր կորոնավիրուսի վերաբերյալ ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը, գիտահետազոտական կազմակերպությունների փոխգործակցությունը, ԵԱՏՄ մաքսային տարածքում ավիաուղևորային փոխադրումների վերականգնման մոտեցումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Այսօր տեսակոնֆերանսային կապի ռեժիմով տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի քսաներորդ նիստը:

Ինչպես են քաղաքացիները բաց թողել Երևան-Մոսկվա չվերթը. տեխնիկակա՞ն, թե՞ մարդկային խնդիրներ

Տեսակոնֆերանսին, որը վարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Քննարկվել է նոր կորոնավիրուսի վերաբերյալ ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը, գիտահետազոտական կազմակերպությունների փոխգործակցությունը, ԵԱՏՄ մաքսային տարածքում ավիաուղևորային փոխադրումների վերականգնման մոտեցումները։

Ռոսպոտրեբնադզորը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵԱՏՄ անդամ երկրներին` համատեղ իմունոլոգիական հետազոտությունների, վիրուսաբանական մոնիտորինգի և COVID-19–ի ուսումնասիրման այլ գիտական հետազոտությունների անցկացման հարցում: ԵԱՏՄ գործընկերներն ընդունել են այդ առաջարկը։

Քննարկվել է նաև «Ճանապարհորդություն առանց COVID-19–ի» նախաձեռնության իրականացման ընթացքը Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: Ղեկավարների խորհուրդը որոշել է շարունակել տվյալ նախագծի իրականացումը, պայմանավորվել են քննարկել միության տարածքով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի աստիճանական վերականգնման չափանիշները։

Ինչի՞ց են դժգոհում ՌԴ մեկնելու ցանկություն ունեցողները. մանրամասնում է նախարարությունը

Հիշեցնենք` մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ  Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։