Դիմակներ, բայց բոլորովին ուրիշ. ինչ տեսք ունի Վենետիկն առանց ավանդական դիմակահանդեսի

Sputnik

Վենետիկի դիմակահանդեսը (Carnevale di Venezia) ամենամյա զգեստավորված տոն է, որը Վենետիկում նշում են փետրվարին: Դիմակահանդեսի վերջին օրը «յուղոտ երեքշաբթի» է, որին հաջորդում է Զատիկից առաջ քառասնօրյա պահքը:

Անցնող շաբաթը՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով

Վենետիկի դիմակահանդեսի առաջին հիշատակումը վերաբերում է 1094 թվականին։ 1162-ում Աքվիլայի պատրիարքի նկատմամբ հաղթանակի պատվին սկսվեց Սան Մարկո հրապարակում ժողովրդական զբոսանքը: Ենթադրվում է, որ այդ ժամանակից ի վեր դիմակահանդեսը դարձել է ամենամյա։

Դիմակահանդեսի օրերին  աշխարհի բոլոր ծայրերից գունագեղ տոնակատարության են մեկնում զբոսաշրջիկները՝ չհաշված հենց այն քաղաքացիներին, որոնք շատ են սիրում այս տոնը։ Սակայն կորոնավիրուսի համավարակն իր շտկումներն է մտցրել. դիմակներ կան, բայց ոչ դիմակահանդեսային։

Վայրի և անսպասելի. այս մոդելները գերել են Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին

Այն մասին, թե ինչպես են դատարկվել Վենետիկի փողոցները համավարակի ժամանակ և ինչ է կատարվում քաղաքում, կարող եք տեսնել Sputnik Արմենիայի ներկայացրած ֆոտոշարքում։

Նիդեռլանդներում կորոնավիրուսային միջոցառումների դեմ բողոքի հետևանքները` լուսանկարներում

1 / 10
Դիմակներ վենետիկյան խանութում
2 / 10
Սանկտ–Մարկոյի դատարկ հրապարակը Վենետիկում
3 / 10
Սեփական արտադրության դիմակով վարպետ Վենետիկում
4 / 10
Գոնդոլավարը Վենետիկում
5 / 10
Վարպետն աշխատում է Վենետիկի իր արվեստանոցում
6 / 10
Կինն անցնում է Վենետիկի կառնավալային դիմակներով ցուցափեղկի կողքով
7 / 10
Վարպետը Վենետիկում COVID-19 վիրուսի տեսքով դիմակ է պատրաստում
8 / 10
Թռչունները Վենետիկի ջրանցքի վերևում
9 / 10
Կառնավալային դիմակներ վենետիկյան նկարչի արվեստանոցում
10 / 10
Դիմակավորված տղամարդը Վենետիկում լաստանավի է սպասում