Բրյուսելում տղամարդը դանակով հարձակվել է մետրոյի ուղևորներից մեկի վրա

Վերջին տվյալներով` հարձակվողը կնոջ նախկին սիրեցյալն է։ Նա հարձակվել է ու դանակով հարվածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Դանակով զինված տղամարդը Բրյուսելի մետրոյի «Արևմտյան կայարանում» հարձակվել է ուղևորներից մեկի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հեղեղման սպառնալիքի պատճառով Փարիզում հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15։00-ին։ RTL Info–ի տեղեկություններով ՝ ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն։ Բրյուսելի մետրոյի երկու կայարաններում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման միջադեպով գործ է հարուցվել

Ավելի ուշ պարզվել է, որ հարձակումը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն չի եղել։ Վերջին տվյալներով` նախկին սիրեցյալն է հարձակվել կնոջ վրա և դանակով հարվածել նրան։

Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացնում։

Երևանում շների խումբը հարձակվել է երեխայի վրա. տեսանյութ