Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի. Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը շեշտում է, որ Արցախի բանակ այլևս չի լինի, և դրա միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Facebook–ի իր էջում գրել է, որ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

«Որպեսզի վաղը կրկին «չզարմանաք», ասեմ՝ Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Թե դրա անունը ֆորմալ առումով կլինի արցախյան միլիցիա, թե արցախյան գվարդիայի կամ ոստիկանական ներքին զորքեր, կարևոր չի, խնդիրն այն է, որ Արցախից մնացած մասն իր անվտանգությունն ապահովելու ինքնուրույն հնարավորություն այլևս չի ունենա»,– նշել է նա։

Այն, ինչ ներկայացրեց Միքայել Մինասյանը, ըստ էության անոնս էր. Արմեն Բաղդասարյան

Մինասյանի խոսքով` չի լինի այլևս Արցախի բանակ, և դրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն իր «միսիան» հասցնում է ավարտին:

Վարչապետը փորձում է Մակունցին փրկել «խորտակվող նավից». Միքայել Մինասյան