ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հանրահայտ երգչուհի Զեմֆիրան յոթ տարվա դադարից հետո իր երկրպագուներին նոր տեսահոլովակ է ներկայացրել «Злой человек» երգի հիման վրա։ Երգչուհին իր աշխատանքը YouTube-յան ալիքում հրապարակել է այսօր։ Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին դերասանուհի Ռենատա Լիտվինովան է։
Նշենք, որ Զեմֆիրայի հենց այս երգն էլ Լիտվինովայի «Северный ветер» ֆիլմի սաունդթրեքն է։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է փետրվարի 6-ին։
Խորհրդանշական է, որ Զեմֆիրայի նախորդ «Жить в твоей голове» տեսահոլովակի ռեժիսորը ևս Ռենատա Լիտվինովան է։
Զեմֆիրայի երկրպագուներից մեկը հանկարծամահ է եղել երգչուհու ելույթի ժամանակ
Հիշեցնենք` երգչուհին իր նույնանուն ձայնասկավառակը թողարկել է 2013թ.-ի փետրվարին։