ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Նշանավոր հումորիստ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում մի դրվագ է հրապարակել «Вечерний Ургант» երեկոյան շոուից, որտեղ հյուրը հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան էր։
24 տարի միասին. Գարիկ Մարտիրոսյանի կինը լուսանկար է հրապարակել
Հաղորդման ընթացքում փոփ-երգչուհին պատմում է, որ իր ծննդյան տոնակատարությանը (վերջերս Օլգան նշեց 35-ամյակը) հրավիրել էր Գարիկին ու նրա կնոջը։ Այդ պահին Իվան Ուրգանտը հարցրեց, թե ինչ է Մարտիրոսյանի կնոջ անունը։ Հաղորդավարուհին կամ չլսեց հարցը, կամ էլ մոռացել էր Ժաննայի անունը, բայց իսկույն ևեթ, առանց մի վայրկյան տատանվելու, ասաց․ «Չքնաղ կին»։ Ապա շարունակեց հաճոյախոսություններ շռայլել։
Դահլիճը բառացիորեն պայթեց ծիծաղից, իսկ հիմա տեսանյութի մեկնաբանություններում զվարճանում են սոցիալական ցանցերի օգտատերերը։
Посмотреть эту публикацию в InstagramПубликация от Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)
Իհարկե, գործը գլուխ չէր գա առանց անձամբ Ժաննայի մեկնաբանության, որը հայտնի է իր հումորով։
«Վանյա, ինձ նորից հյուր կանչիր, մանավանդ որ արդեն բոլորն ինձ ճանաչում են որպես չքնաղ, գեղեցիկ, էլեգանտ և հմայիչ կին։ Եվ դրա հետ դժվար է չհամաձայնել։ Բարեկամներ, կարող եք ինձ անվանել պարզապես Լևինա-Մարտիրոսյան-Չքնաղ-Կին-Վիկտորովնա»,-գրել է նա։
Հրապարակման մեկնաբանությունները ոչ պակաս հետաքրքիր են։ «Իմ սիրելի չքնաղ կին։ Այսուհետ քեզ միայն այդպես եմ անվանելու»,-անմիջապես արձագանքել է Ժաննայի ընկերուհի Ալսուն։
«Ուշագրավ պատմություն է». Սոբչակը նկատել է, որ Գարիկ Մարտիրոսյանը «Ազերչայ» չի խմում
«Վայ, ես մեռա՜»,-մեկնաբանել է Գարիկի կնոջ հայ հետևորդներիցվ մեկը։
Իսկ ոմանք հիշել են սեփական բացթողումները․ «Դե լավ, լինում է, որ նույնիսկ երեխաներիդ անուններն ես մոռանում»։
Բոլորովին վերջերս Բուզովայի կյանքում անձնական դրամա տեղի ունեցավ․ նա բաժանվեց բլոգեր և երաժիշտ Դավայից, որի հետ ամուսնացել էր ընդամենը երկու շաբաթ առաջ։ Բաց, ինչպես երևում է, հաղորդավարուհին դրանից շատ վշտացած չէ։