Բքի պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կուտակվել է 800-ից ավելի մեքենա

Թեպետ ճանապարհը երկկողմանի բաց է, բայց խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Այսօր ձնաբքի պատճառով երկկոցմանի փակ է եղել Գորիս-Սիսիան ավտոճանապարհը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Գորիսի ճանապարհին բուք է, իսկ Լարսը փակ է. ռուսական կողմում մոտ 500 բեռնատար է կուտակվել

«Ժամը 10։00-ի դրությամբ Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բքի պատճառով երկողմանի փակ է, կա կուտակված մոտ 300 տրանսպորտային միջոց, Իշխանասար գյուղի մոտակայքում՝ 500, իսկ միջանկյալ հատվածում՝ 30 տրանսպորտային միջոց»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ տեղեկացմամբ՝ ձնաբքի պատճառով եղել են նաև արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 75 ավտոմեքենա և 67 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացրել 33 փրկարար ծառայող և ՃՈ չորս կարգախումբ։

18:00-ի դրությամբ՝ Գորիս-Սիսիան ճանապարհը երկկողմանի բաց է, սակայն ԱԻՆ-ը հորդորում է վարորդներին երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Հավելենք, որ մարզում ձնաբուքը սկսվել է նախօրեին։ Հունվարի 30-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհին փրկարարները արգելափակումից դուրս էին բերել 298 ավտոմեքենա և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 31-ին՝ ժամը 15։00-ից մինչ 17։00-ն Վարդենյանց լեռնանցքում, Սիսիան-«Զանգեր», Հարժիս-Շինուհայր, Ալագյազ-Ծաղկահովիտ հատվածներում, Պուշկինի լեռնանցքում սպասվում են 15-30 մ/վ բքի ուժեղ պոռթկումներ։

Հայաստանի մի շարք շրջաններում ուժեղ ձնաբուք է սպասվում. ԱԻՆ-ը զգուշացնում է