Սարսափելի վթար Սամարայի մոտ. մարզպետը հստակեցրել է զոհերի թիվը և սուգ հայտարարել

Բախվել են բեռնատարը, մարդատար ավտոմեքենան ու Ուլյանովսկի մարզ ուղևորվող միկրոավտոբուսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ուլյանովսկի մարզպետ Սերգեյ Մորոզովը հայտնել է Սամարայի մերձակայքում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մահացածների ու տուժածների թիվը և հունվարի 31-ը սգո օր հայտարարել:

Ռուս զինծառայողն արձակուրդում է եղել. մանրամասներ Գյումրու վթարից

Նախնական տվյալներով` վթարի զոհ է դարձել 12 մարդ, ևս 11 ուղևոր գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

«Այս սարսափելի վթարի զոհերի մեծ մասը Ռեպյևկա, Կրուպոզավոդ, Կրասնոսելսկ, Ուլյանովսկի մարզի Նովոսպասսկի շրջանի բնակիչներ են։ Մեր տարածաշրջանը սգում է», - Instagram-ում գրել է Մորոզովը։

Վթարը տեղի է ունեցել երեկ` հունվարի 29–ին, Մ-5 «Ուրալ» դաշնային ավտոճանապարհի 873-րդ կմ-ում՝ Սիզրանի շրջանի Զաբորովկա գյուղի մոտ։ Փրկարարների տվյալներով՝ բախվել են «DAF» բեռնատար ավտոմեքենան, «Chevrolet Niva» մակնիշի մարդատար ավտոմեքենան և ուղևորատար «Citroen» միկրոավտոբուսը, որը Սիզրանից մեկնել է Ուլյանովսկի մարզ:

Ողբերգական ավտովթար Կոտայքում. 46-ամյա վարորդը տեղում մահացել է

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձանց մահ):

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է