Ռուս-թուրքական կենտրոնը բացվեց. ովքե՞ր են ներկա եղել բացմանը

Կենտրոնն ուղիղ կապ ունի Ղարաբաղյան հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Աղդամի շրջանում (Ակնա) բացվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուս զինվորականները մեկնել են ռուս–թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման վայր. տեսանյութ

«Կենտրոնն իրականացնելու է հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքում, ամփոփում և ստուգում: Հսկողությունն իրականացվելու է անօդաչու թռչող սարքերի կիրառման, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով», - լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ–ից։

Ռուս-թուրքական կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

ՄԱԿ-ը Երևանի և Բաքվի հետ կհամաձայնեցնի գնահատող առաքելության գործուղումը Ղարաբաղ. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով` յուրաքանչյուր կողմից 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:

ՄԱԿ-ն օգնություն կտրամադրի Ղարաբաղյան հակամարտությունից տուժած խոցելի խմբերին Հայաստանում