Պուտինն ու Ալիևը քննարկել են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հույս են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության կայունացմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության հետագա կայունացմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների պատշաճ պահպանմանը:

Բացի այդ, քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության որոշ հարցեր։

Ռուս զինվորականները մեկնել են ռուս–թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման վայր. տեսանյութ

Ռուս-թուրքական կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

ՄԱԿ-ը Երևանի և Բաքվի հետ կհամաձայնեցնի գնահատող առաքելության գործուղումը Ղարաբաղ. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնն այսօր բացվել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով` յուրաքանչյուր կողմից 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ: Կենտրոնը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։