Իրանի արտգործնախարարը Նախիջևանում է. տարանցման խնդիրներ են քննարկվելու

Զարիֆը կարծում է, որ հիմա տարածաշրջանը բազմակողմ համագործակցության մեծ հնարավորություններ ունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր՝ հունվարի 30-ին, մեկնել է Նախիջևան, որտեղ, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, քննարկել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը:

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը

Նշվում է, որ բանակցությունների օրակարգում է նաև հետպատերազմական իրավիճակի քննարկումը՝ տարածաշրջանում տարանցման նոր հնարավորությունների համատեքստում:

«Այժմ տարածաշրջանը բազմակողմ համագործակցության մեծ հնարավորություններ ունի, որոնք կարող են հիմք ստեղծել կայուն խաղաղության համար», - ասել է Զարիֆը:

Հայաստանյան այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի ԱԳ նախարարը հանդես էր եկել Արցախում միջազգային իրավունքի պահպանման օգտին: Ավելի վաղ նա շրջայց էլ կատարել՝ բանակցություններ վարելով Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը նախատեսված է հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ: Նախատեսվում է վերականգնել ճանապարհը Ադրբեջանի հարավից դեպի Մեղրի ու Նախիջևանի Ինքնավարություն, որտեղից այն արդեն գործող մայրուղով կապվում է Թուրքիայի հետ: Նախատեսվում է կառուցել նաև նոր երկաթուղային երթուղի՝ Շարուրից (Նախիջևան) դեպի թուրքական Իգդիր: