Գելենջիկի «պալատի» սեփականատերը գտնվել է

Ալեքսեյ Նավալնու ֆիլմը, որը պատմում էր Գելենջիկի «պալատի» մասին, մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։ Այդ «բացահայտման» հետքերով են գնացել Mash-ի լրագրողները։ Սկզբում նրանք գտել են «պալատը», իսկ հիմա՝ առեղծվածային սեփականատիրոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Բիզնեսմեն Արկադի Ռոտենբերգը Mash Telegram-ալիքի հետ զրույցում ասել է, որ Գելենջիկում գտնվող «պալատն» իրեն է պատկանում։

«Հիմա դա արդեն գաղտնիք չի լինի, ես եմ շահառուն։ Բավականին բարդ օբյեկտ էր, շատ վարկատուներ կային, ինձ հաջողվեց շահառու դառնալ։ Դա գտածո է, հիասքանչ վայր», - ասել է Ռոտենբերգը։

Նա խոստովանել է, որ շինությունը հյուրանոց է դառնալու։

Գելենջիկի «պալատի» սեփականատերը գտնվել է

Mash Telegram-ալիքն ավելի վաղ անդրադարձել էր այդ թեմային։ Լրագրողներն այցելել էին տարածք, նկարահանել շինության ներսը։ Գելենջիկի «պալատը», որը հիշատակվում է Ալեքսեյ Նավալնու հրապարակման մեջ, դեռ ընթացքի մեջ է։

Վաճառիր առանձնատունդ ու քաղաք գնիր ԱՄՆ–ում. 4 հետաքրքիր առաջարկ հայ օլիգարխներին

Շինարարներն ասել են, որ աշխատանքներն ավարտին կհասցնեն 5-6 տարի անց։

Հիշեցնենք, որ այս շինությունը վերագրել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա էլ իր հերթին հայտարարել էր, որ չի նայել Գելենջիկի «պալատի» մասին ֆիլմը, քանի որ ժամանակ չունի, բայց դիտել է այն տեսագրությունները, որոնք ցույց են տվել օգնականները։ ՌԴ նախագահը վստահեցրել էր, որ «հետաքննության» մեջ նշվող ունեցվածքից ոչինչ իրեն կամ իր բարեկամներին չի պատկանում և չի պատկանել։

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Գելենջիկի պալատի սեփականատերերը մեկ կամ մի քանի գործարարներ են, իսկ Կրեմլն անուններ չի հրապարակի, որովհետև դա կոռեկտ չի լինի։